ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բանակում կնոջ ներկայությունը «կզսպի» տղամարդուն

Բանակում կնոջ ներկայությունը «կզսպի» տղամարդուն
15.06.2013 | 20:34

Օրեր առաջ Նոյեմբերյանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ զինվորականի մասնագիտությունն ընտրած աղջիկները զորանոցային պայմաններում չեն ապրելու` երեկոյան տուն են գնալու: Արկադի Տեր-Թադևոսյանը, անդրադառնալով նույն թեմային, նշեց, որ այդ արտոնությունը չի ազդի նրանց մասնագիտական որակների և այլ հարցերի վրա, որովհետև ամենակարևորն այստեղ նրանց գիտելիքներ տալն է, պետք է կենտրոնանալ միայն այդ խնդրի վրա: Նա նշեց, որ Հայաստանում նախատեսվում է աղջիկների ընդունելություն կազմակերպել նախնական չորս ինժեներական մասնագիտություններով. նրանք կներգրավվեն հրետանային, հակաօդային պաշտպանության ու կապավորների մասնագիտություններում:

Կոմանդոսի խոսքով, բոլոր երկներում ծառայության մեջ գտնվող կանանց և տղամարդկանց հարաբերությունները նորմալ վիճակում են, նույնիսկ եթե տղամարդիկ խոսակցության մեջ մի փոքր չափից դուրս են գալիս, կնոջ ներկայությունն ստիպում է ավելի զուսպ լինել, լրջություն դրսևորել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ